Ջոն Հոփքինսի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ կալցիում պարունակող հավելումները, որոնք համարվում են շատ օգտակար, կարող են մեծ վնաս հասցնել, հայտնում է napensii.ua-ն: Մասնագետների խոսքերով՝ այդպիսի հավելումները բացասաբար են ազդում սրտի աշխատանքի վրա:
Գիտնականները 10 տարվա ընթացքում կատարել են մի շարք փորձեր, որոնց մասնակցել է 2700 մարդ:
Փորձերի արդյունքում գիտնականները պարզել են, որ տարեց մարդկանց մոտ կալցիումը չի ամրացնում կմախքը և ամբողջովին դուրս չի գալիս մեզի հետ, այլ նստում է փափուկ հյուսվածքներում: Դա հանգեցնում է այն բանին, որ նյութը կուտակվում է աորտայում և զարկերակներում, որն էլ իր հերթին խանգարում է արյան շրջանառությանը և մեծացնում սրտի կաթվածի ռիսկը:









































