Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի Ազգային կոալցիայի ղեկավար Անաս ալ-Աբդան Լոզանի հանդիպման մասնակիցներին նամակով կոչ է արել հասնել մարտական գործողությունների և «հարկադրաբար վերաբնակեցման» պրակտիկայի դադարեցմանը, հայտնում է կոալիցիայի կայքը:
Շաբաթ օրը Լոզանում պլանավորված է անցկացնել Սիրիայի հարցով միջազգային նախարարական հանդիպում՝ ԱՄՆ պետքարտուղարի և Ռուսաստանի, Իրանի, Իրաքի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի և Եգիպտոսի արտգործնախարարների մասնակցությամբ:
«Ազգային կոալիցիայի ղեկավար Անաս ալ-Աբդան նամակ է գրել բարեկամական երկրների նախարարներին, որոնք մասնակցում են շվեյցարական Լոզանի հանդիպմանը, որտեղ հաստատել է Սիրայում մարտական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը, հատկապես Հալեպում, ինչպես նաև տեղային հրադադարների չճանաչումը, որոնք հանգեցնում են ստիպողական վերաբնակեցման և ժողովրդագրական կազմի փոփոխության»,- հաղորդում են ընդդիմադիրները:
Ալ-Աբդան պահանջել է հասանելիություն բացել հումանիտար օգնության համար բոլոր պաշարված բնակավայրերում, իսկ Իրաքից և Լիբանանից շիա աշխարհազորին կոչ է արել լքել Սիրիայի տարածքը: Իրաքի աշխարհազորը և Լիբանանի «Հըզբոլլահ»-ը կռվում են կառավարական ուժերի կողմից:
Ընդդիմադիրները նշել են, որ լրացուցիչ նամակներ են ուղարկվել 27 երկրներ, այդ թվում՝ Չինաստան, ԱՄԷ և Ավստրալիա, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ՝ «նոր մեխանիզմների օգնությամբ» Սիրիայի իրավիճակի վրա ազդելու կոչով:




































