«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է «Պրեմիեր Լիգա»-ի հերթական տուրի «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղին:
«Ամբողջ աշխարհը պարտավոր է հետևել այս խաղին: Պատիվ է նման խաղի մասնակցելը, և փորձելու ենք լավագույնս հանդես գալ: Մեր թիմերի հանդիպումը կարևոր է նաև այն պատճառով, որ մենք մոտ ենք միմյանց մրցաշարային աղյուսակում»,- նշել է մասնագետը:
Հիշեցնենք` «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 17-ին: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:









































