Թուրքիայի Բալըքեսիր մարզի Քեպսուտ շրջանում այրվում է անտառային զանգված, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Հաղորդագրության համաձայն՝ հրդեհը սկսվել է գիշերը և ուժեղ քամու հետևանքով արագորեն տարածվել է: Հրդեհի մարմանը մասնակցում են հրշեջ մեքենաներ, ութ ուղղաթիռ և երեք ինքնաթիռ:
Թուրքիայում ավելի քան մեկ շաբաթ է՝ շարունակվում են անտառային հրդեհները: