Մեքսիկայի հնագետները Ակապուլկո նավահանգստային քաղաքի ծովափի մոտ հայտնաբերել են չինական ճենապակուց ապրանքների 400-ամյա հնության հազարավոր բեկորներ:
Մեքսիկայի մարդաբանության և պատմության Ազգային ինստիտուտի (INAH) տեղեկատվությամբ` սեղանի սպասքի բեկորները վերաբերում են 16-17-րդ դարերին:
Դա բացատրվում է նրանով, որ այն ժամանակներում Ակապուլկո են ժամանել նավեր Մանիլայից, որոնք այլ ապրանքների թվում բերել են նաև չինական ճենապակի:









































