Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել է Սերխիո Ռամոսի վիճակի մասին:
«Սերխիոյի վնասվածքը շատ ցավալի է մեզ համար: Նա չի կարողանում խաղալ, իսկ Ռամոսը մեր ավագն է և մեծ նշանակություն ունի թիմում: Սերխիոն միշտ ներդնում է առավելագույն ջանքերը: Այժմ էլ անում է հնարավորը` շուտ վերադառնալու համար:
Բոլոր ֆուտբոլիստները կարիերայի ընթացքում ստանում են քննադատությունների իրենց բաժինը: Ես զգում եմ, որ Ռամոսի նկատմամբ քննադատություններն արդարացի չեն, քանի որ նա միշտ լավ է խաղում և անում հնարավորը:
Ինչ վերաբերում է Խամեսին, ապա նա շատ էր ցանկանում վերականգնվել և խաղալ հավաքականի կազմում: Ի ուրախություն ինձ, Խամեսը հասկացավ, որ դեռ չի կարող խաղալ և դեռ պետք է վերականգնվի: 22 հազար կիլոմետրը խնդիր չէ ֆուտբոլիստի համար: Նրա կյանքի վրա դա քիչ կազդի»,- Marca-ն մեջբերում է Զիդանի խոսքերը:









































