WikiLeaks-ը կասկածելի է համարել Ռուսաստանի ղեկավարության վրա ԿՀՎ-ի կողմից կիբերհարձակումների նախապատրաստման մասին լուրը: Այս մասին ասված է կազմակերպության պաշտոնական Twitter-ում:
«Եթե ԱՄՆ-ը լրջորեն որոշել է կիբերտարածությունում Ռուսաստանի դեմ սկսել «գաղտնի» պատերազմ, ապա նախ՝ նրանք չէին հայտարարի այդ մասին, և երկրորդ՝ դրանով կզբաղվեր ԱԱԳ-ն, ոչ թե ԿՀՎ-ն»,- ասված է հաղորդագրությունում:











































