«Մեթյու» փոթորիկը ոչնչացրել է Հաիթիի բերքի 80 տոկոսը, ինչը կարող է դառնալ երկրում սովի պատճառ՝ կարծում է Հաիթիում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատասխանատու Իվոն Հելը։
«Սա աղետ է, սա փաստացի նշանակում է, որ մեզ կես տարուց սով է սպասվում»,- նրա խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը։
Փոթորիկը ոչնչացրել է այնպիսի գյուղատնտեսական մշակաբույսեր, ինչպիսիք են բրինձը, տարեկանն ու լոբին։ Աղետը վնաս է հասցրել նաև կակաոյի և սուրճի ցանքատարածություններին և մրգատու ծառերին, որոնք ապահովում են արտահանման հիմնական մասնաբաժինը։
ՄԱԿ-ի գնահատականներով՝ բերքի պակասը կհանգեցնի ավելի քան 100 հազար երեխայի սովի։









































