News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սևծովյան Բաթում քաղաքում անցկացվել են վրաց-ամերիկյան ստորջրյա առաջին զորավարժությունները, որոնք ստացել են «Ջրում մարդ կա» անվանումը։
Այդ մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ի սահմանապահ ոստիկանությունը։ Զորավարժություններին մասնակցել է ԱՄՆ 6-րդ ռազմածովային նավատորմի առաջատար նավ Whitney-ի անձնակազմը, որը Բաթում է ժամանել նախօրեին և Վրաստանի ՆԳՆ-ի սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանման աշխատակիցները։
Հաղորդվում է, որ Վրաստանի տարածքային ջրերում Mount Whitney-ի հայտնվելը եղել է պլանավորված և միտված է եղել ծովում անվտանգության բարձրացմանը, երկու երկրների գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը։ Ամերիկյան ռազմանավը Վրաստանը կլքի հոկտեմբեր 15-ին։








































