RIA Novosti-ի փոխանցմամբ` Վաշինգտոնը նախկինի պես դիտարկում է Սիրիայի կարգավորման մոտեցումների լայն սպեկտր, հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները այն հարցին, թե նախագահ Օբաման ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականների հետ տեղի ունեցած հանդիպման շրջանակներում քննարկե՞լ է արդյոք Սիրիայի կարգավորման ռազմական տարբերակներ:
«Ես կցանկանայի այդ հարցով ձեզ ուղարկել Սպիտակ տան ներկայացուցիչների մոտ: Սակայն այն, ինչ ես կարող եմ ասել, ԱՄՆ-ը նախկինի պես դիտարկում է տարբերակների լայն սպեկտր (Սիրիայի կարգավորման հարցով)»,- ասել է նա հերթական ճեպազրույցի շրջանակներում:









































