Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է թիմի կենտրոնական պաշտպան Ջոն Թերիի վերականգնան մասին:
«Թերին իրեն լավ է զգում: Նա լիովին ապաքինվել է վնասվածքից և այժմ մարզվում է ընդհանուր խմբի կազմում:
Առաջիկա խաղի համար ես իմ տրամադրության տակ ունեմ 4 պաշտպան, որոնցից պետք է ընտրեմ 3-ին: Խաղադաշտ դուրս կգան լավագույն մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստները:
«Չելսի»-ի պես ակումբն իրավունք չունի բաց թողել այնքան գնդակ, որքան բաց է թողել մինչ այս պահը: Մենք պետք է աշխատենք մեր սխալների վրա», – ասել է Կոնտեն:


































