Մոսկվա-Երևան երթուղու վթարի ենթարկված ավտոբուսի վարորդը, նախնական տեղեկություններով, քնած է եղել։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվության նախարար Վահան Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում ՌԴ Վլադիկովկազ քաղաքի մոտակայքում վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը, ինչի հետևանքով ավտոբուսի 52 ուղևորներից 5-ը զոհվել են, այդ թվում նաև վարորդը, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել ստացել 27 մարդ։
Վարորդը ՀՀ քաղաքացի 62-ամյա Յուրա Պողոսյանն է:









































