Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ թիմի առաջատար Լիոնել Մեսսին լիովին ապաքինվել է վնասվածքից և կարող է մասնակցել Լա Լիգայի 8-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Դեպորտիվո»-ի հետ խաղին:
«Մեսսին և Ումտիտին շաքր են վերադարձել: Ումտիտիի հարցում դեռևս չենք ցանկանում ռիսկի դիմել, սակայն Մեսսին իրեն լավ է զգում:
Կարծում եմ՝ Մեսսին կմասնակցի «Դեպորտիվո»-ի հետ խաղին: Դրա համար որևէ խնդիր չեմ տեսնում», – ասել է Էնրիկեն:






































