Վրացական News Georgia կայքի փոխանցմամբ, ամերիկացի ջազային փողհար Կրիս Բոտին հուլիսի 3-ին համերգ է տալու Բաթումում: Այս մասին հայտարարել է Վրաստանի մշակույթի ու հուշարձանների պահպանության նախարար Նիկոլոզ Ռուռուան:
Համերգի ժամանակ պատվավոր հյուրի կարգավիճակում հանդես է գալու բրիտանացի հայտնի երաժիշտ Սթինգը: Վերջինս կատարելու է 5 երգ:
Համերգը կազմակերպել է Eastern Promotion ընկերությունը:
Հիշեցնենք, որ Կրիս Բոտին 2004 թվականին արդեն եղել է Վրաստանում` հանդես գալով Թբիլիսիում կայացած ջազ փառատոնում: