ՄԱԿ-ի նորընտիր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարծում է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կենտրոնական տեղ են զբաղեցնում աշխարհում, և այդ երկրները պետք է մերձենան։ Այս մասին նա հայտարարել է RIA Novosti-ին տված հարցազրույցում։
Նա նաև նշել է, որ մտադիր է աշխատել Մոսկվայի ու Վաշինգտոնի մերձեցման համար և պատրաստ է միջնորդ հանդիսանալ այդ գործընթացում։











































