ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն հայտնեց ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին Բեսլանում տեղի ունեցած դեպքերին` Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարին, արագ արձագանքելու և հոգատարության համար: Այդ մասին վարչապետը նշել է Երևանում մեկնարկած հայ-ռուսական միջտարածաշրջանային հինգերորդ ֆորումի բացման ժամանակ:
«Հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք, մինչև ձեզ ողջունելը ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մաքսիմ Սոկոլովին և ի դեմս նրա՝ Ռուսաստանի կառավարությանն այն հոգատարության համար, որը նրանք ցուցաբերել են Բեսլանի ողբերգական դեպքերի ժամանակ: Շնորհակալություն, մենք անչափ զգացված ենք ձեր հոգատարությունից և վերաբերմունքից»,- ասաց Կարապետյանը:










































