Wednesday, 01 07 2026
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը

Սեյրան Օհանյանը բարդ ընտրության առաջ է կանգնած. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վիճակը բարդ է: Երկար տարիներ Հայաստանի ամենակարևոր՝ պաշտպանական գերատեսչությունը ղեկավարելուց հետո, բնականաբար, նա չի կարող պարզապես գնալ-նստել տանը և կանգնել Է գործունեությունը շարունակելու դժվար ընտրության առջև։ Դատելով մամուլում հայտնված արտահոսքերից, Օհանյանը ներկայում այնքան էլ մեծ ընտրություն չունի։ Մեկ ամիս առաջ, ըստ մամուլի հրապարակումների, նա կարող էր ընտրել ԱԱԽ նախագահի կամ ԶՈԻ գլխավոր շտաբի պետի պաշտոնների միջև։ Կարող էր նաև նշանակվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։ Այս բոլոր առաջարկները, սակայն, Օհանյանը մերժել է։

Տևական ժամանակ մամուլը գրում է նաև Օհանյանի քաղաքական դաշտ տեղափոխվելու մասին։ Ասում են՝ նա ղեկավարելու է Վիկտոր Դալլաքյանի կուսակցությանը։ Դալլաքյանը երկու օր առաջ բավական երկիմաստ պատասխանեց այս հարցին՝ ավելի շատ ակնարկելով, որ նման բան միանգամայն հնարավոր է։ Սեյրան Օհանյանի նման կադրային զինվորականի դեպքում, կարծում ենք, ուժերը քաղաքական դաշտում փորձելը կարող է տխուր հետևանքներ ունենալ։

Ինքը՝ նախկին նախարարը, բազմիցս ասել է, որ մանկուց երազել է զինվորական դառնալ, սիրում է և մեծագույն հաճույք է ստանում իր մասնագիտությունից և աշխատանքից։ Բացի այդ, ոչ վաղ անցյալում հարցազրույցներից մեկում ասել էր, որ ապագայում իրեն որևէ կուսակցության մեջ չի պատկերացնում, իսկ եթե որևէ կուսակցության մեջ մտնի, դա կլինի ՀՀԿ-ն։

2010 թվականի այս հարցազրույցից հետո, իհարկե, շատ բան է փոխվել, մասնավորաբար վերջին երկու տարիներին Սեյրան Օհանյանի անունը հաճախ էր շոշափվում 2018 թվականի նախագահի իշխանական թեկնածուի կոնտեքստում։ Բայց արդյոք դա այնքան լուրջ հե՞տք է թողել բարձր կարգի զինվորականի վրա, որ որոշել է Վիկտոր Դալլաքյանի հետ քաղաքական ճանապարհ անցնել։ Վիկտոր Դալլաքյանը, մեղմ ասած այն գործիչը չէ, որի կողքին հայտնվելը շահեկան լինի ցանկացած մեկի համար»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում