Գիտնականները համարում են, որ աուտիզմով հիվանդները առաջնորդվում են տրամաբանությամբ և ռացիոնալ մտածողությամբ: Նրանք շատ հազվադեպ են արձագանքում տարբեր զգացմունքային գործոններին և ընկալումն աղավաղող նախապաշարմուքներին: Այդ մասին հոդվածը հրապարակված է Molecular Autism պարբերականում։
«Աուտիզմով հիվանդների եզակի գծերը կարող են օգտակար լինել այն իրադրություններում, երբ մեզ համար կարևոր է «մտածել գլխով, այլ ոչ թե սրտով»: Մարդիկ հաճախ են մտածում, որ աուտիզմով հիվանդները լավ են լուծում մաթեմատիկական խնդիրները և այդ պատճառով նրանք ավելի ռացիոնալ են, սակայն այդ գաղափարը չի հաստատվել: Աուտիզմով հիվանդները տրամաբանորեն են մտածում այն պատճառով, որ նրանց վրա այնքան էլ հեշտ չեն ազդում իրենց ներքին անհանգստությունները և բնազդները»,- հայտարարել է Փունիթ Շահը` Լոնդոնի Թագավորական քոլեջից:









































