Գերմանիայում հետաքննություն է սկսվել eBay ինտերնետ-խանութում նորածնին 5 հազար եվրոյով վաճառելու փորձի գործով, հայտնում է The Local-ը:
Հաղորդվում է, որ վաճառքի մասին հայտարարությունը ներկայացվել է նորածնի լուսանկարով և նրա մասին կարճ տեղեկատվությամբ. «Երեխան 40 օրական է, անունը՝ Մարիա, վաճառվում է»:
eBay-ի ղեկավարությունը ստացված բազմաթիվ բողոքներից հետո հեռացրել է հայտարարությունը: Հրապարակումը կայքում գտնվել է մոտ կես ժամ: Խանութի ներկայացուցիչները հայտարարել են. «Դա եղել է կատակ թե ոչ, մենք ցանկանում ենք, որպեսզի այդ արարքը կատարողները դրա համար ենթարկվեն պատասխանատվության»:
Հետաքննության ընթացքում Գերմանիայի արևմտյան Դույսբուրգ քաղաքում հայտնաբերվել են երեխայի ծնողները, որոնք եղել են փախստականներ:
The Local-ի տեղեկատվությամբ՝ երեխաների իրավունքների պաշտպանության մարմինները վերցրել են երեխային,մինչև հետաքննության ավարտը:










































