WikiLeaks-ը հնգշաբթի հրապարակել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի նախագահ Ջոն Պոդեստայի գաղտնի նամակների վեցերորդ մասը, հայտնում է RIA Novosti-ն:
Վեցերորդ մասը պարունակում է մոտ 2 հազար նամակ: Առաջին մասի հրապարակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին: Երկուշաբթի կայքը հրապարակել է երկրորդ բաժինը, երեքշաբթի երրորդը, չորեքշաբթի՝ չորրորդը և հինգերորդը:
Հոկտեմբերի սկզբին WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Բեռլինում տեսակամրջի ընթացքում խոստացել է մինչև տարեվերջ հրապարակել «նշանակալի տվյալներ» 3 երկրների կառավարությունների և ԱՄՆ ընտրությունների մասին:







































