Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալ»-ից թուրինյան ակումբ տեղափոխությունից հետո սկսել է ավելի շատ գոլեր խփել: Ա Սերիայի 6 խաղում Խեդիրան իր ակտիվում երկու գոլ է գրանցել:
««Յուվենտուս»-ին միանալուց հետո սկսել եմ ավելի շատ գոլեր խփել: Նոր դիրքում ավելի լավ եմ խաղում: «Ռեալ»-ում ավելի խորքից է գործում:
Պետք է ասեմ, որ «Յուվենտուս»-ում ինձ ավելի լավ եմ զգում»,- Tuttosport-ը մեջբերում է գերմանացի ֆուտբոլիստի խոսքերը:










































