Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ադրբեջանի երկաթուղիներ» ընկերության ղեկավար Ջավիդ Գուրբանովը հայտարարել է, որ իրենք 2016 թվականին կառուցել են մոտ 200 կիլոմետրանոց երկաթուղի:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի երկաթուղիների կառուցումն ու թարմացումը շարունակվում է և ծրագրված է Բաքու-Գյանջա ճեպընթաց երկաթուղու կառուցումն ավարտել մինչև հաջորդ տարեվերջ:
«Գնացքները դրանով կերթևեկեն 100 կմ/ժամ արագությամբ, ինչը հնարավորություն կտա 3.5-4 ժամում հասնել մինչև վերջնակետ: Ավարտվել է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի շրջանակներում Աստարայում 8.3 կիլոմետրանոց երկաթուղու կառուցումը:
Մինչև տարեվերջ կավարտվի Իրանի ու Ադրբեջանի սահմանին Աստարաչայ գետի վրա կամրջի կառուցումը: Մեկ, առավելագույնը մեկուկես ամիս անց տեղի կունենա այդ կամրջի բացումը, ինչն ուժին ազդակ կհանդիսանա բեռնափոխադրումների մեծացման համար»,- ասել է նա:









































