ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բոլոր գերատեսչությունների ղեկավարներինառաջարկեց մամուլի հետ աշխատել առավելագույնը թափանցիկ և բաց:
«Առաջարկում եմ բոլոր գերատեսչությունների ղեկավարներին՝ մաքսիմալ թափանցիկ և բաց աշխատել մամուլի հետ,պարբերաբար հասարակությանը տեղակացնել մեր աշխատանքների մասին, որպեսզի նրանք տեղյակ լինեն, ինչ ենք անում, ինչի համար ենք անում և ուր ենք գնում»,- կառավարության նիստում հայտարարել է Կարեն Կարապետյանը:
Լուսանկարը՝ Photolure-ի








































