Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ թուրքական լիրայի փոխարժեքն այսօր առավոտյան իր պատմության ընթացքում ռեկորդային անկում է գրանցել ամերիկյան դոլարի նկատմամբ: Մեկ դոլարի փոխարժեքը կազմել է 3.10 լիրա:
Փորձագետների գնահատականներով՝ դրա վրա ազդել են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի երեկվա նիստը և սահմանադրական բարեփոխումների մասին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հայտարարությունը:
Մինչ այս թուրքական լիրայի ամենացածր մակարդակը գրանցվել էր հուլիսի 19-ին՝ ռազմական հեղաշրջման փորձից հետո, երբ դոլարի փոխարժեքը կազմել է 3.07 լիրա:









































