ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարել է՝ հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակակից հնարավորությունները՝ ծառայությունները դարձնել ավելի հասանելի:
«Հաշվի առնելով ժամանակակից ՏՏ հնարավորությունները՝ ծառայությունները պետք է դարձնել ավելի հասանելի: Հանձնարարում եմ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարին, առաջինը առաջարկություններ ներկայացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց եղանակով դիմելու հնարավորության վերաբերյալ: Երկրորդ՝ համապատասխան աշխատանքներ տանել և հնարավորություն ստեղծել , որպեսզի կենսաթոշակի և նպաստ նշանակելու դիմումը ներկայացվի ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի հաշվառման վայրից»,- ասել է ՀՀ վարչապետը:
Լուսանկարը՝ Photolure-ի









































