Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ, բրիտանական William Hill բուքմեյքերական գրասենյակը խաղադրույքներ է ընդունում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նոր նախագահի կապակցությամբ, որի տեղը թափուր է մնացել Դոմինիկ Ստրոս Կանի հրաժարականից հետո:
Ըստ դրա՝ գլխավոր թեկնածուն Թուրքիայի ֆինանսների նախկին նախարար Քեմալ Դերվիշն է, որի գործակիցը գնահատված է 5/2: Նրա հիմնական մրցակիցը Հնդկաստանի պլանավորման հանձնաժողովի փոխնախագահ Մոնտեկ Սինգխ Ահլուալիան է (5/1):
Ապա գալիս են Գերմանիայի կենտրոնական բանկի նախկին նախագահ Ակսել Վեբերը (7/1), Սինգապուրի ֆինանսների նախարար Տարման Շանմուգարատնամը (8/1), Անգլիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունը (8/1), ԱՄՀ առաջին փոխնախագահ Ջոն Լիպսկին (10/1), Կանադայի կենտրոնական բանկի նախագահ Մաք Քառնին (10/1), Շվեյցարիայի կենտրոնական բանկի նախագահ Ֆիլիպ Հիլդեբրանդը (12/1), Գերմանիայի ֆինանսների նախարար Պիր Սթեյնբրակը (12/1), Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիսթին Լագարդը (14/1), Իսրայելի կենտրոնական բանկի նախագահ Սթենլի Ֆիշերը (16/1), Ասիայի զարգացման բանկի գլխավոր տնտեսագետ Չանգյոնգ Ռհին (16/1), Փրինսթոնի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Հյուն Սոնգ Շինը (16/1), Հարավային Աֆրիկայի նախկին ֆինանսների նախարար Թրևոր Մանուելը (20/1), ամերիկյան Pimco ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Մուհամմադ էլ Էրիանը (20/1) և Մեքսիկայի ֆինանսների նախարար Ագուստին Կարստենսը (25/1):
Հիշեցնենք, որ առավել վաղ նույն աղբյուրը հայտնում էր, որ Ստրոս Կանի հրաժարականի դեպքում նրա պաշտոնում կարող է առաջադրվել Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը:











































