ԵՄ մի քանի երկրներ, ներառյալ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան, ուսումնասիրում են ռուսաստանցիների դեմ պատժամիջոցների սահմանման հնարավորությունը՝ Սիրիայի Հալեպ քաղաքում տիրող իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով ԵՄ բարձրաստիճան դիվանագետին։
Ուսումնասիրում է «սիրիական պատժամիջոցային ցուցակում» 12 անուն ներառելու հնարավորությունը։ Սակայն վերջնական միջոցառումներ ընդունեու համար պատժամիջոցերի սահմանման գաղափարին պետք է հավանություն տան ԵՄ կազմի մեջ մտնող բոոր 28 երկրները։
Financial Times-ի աղբյուրի տվյալներով՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան նաև կողմ են հանդես գալիս սիրիական ռեժիմի՝ 20-ից ոչ ավելի պաշտոնատար անձանց նկատմամբ պատժամիջոցների սահմանման օգտին։
Անհատական պատժամիջոցները՝ ԵՄ մուտքի արգելք և ակտիվների սառեցում, գործում են Սիրիայի 200 ֆիզիկական և 70 իրավաբանական անձանց դեմ, որոնց ԵՄ-ն պատասխանատու է համարում Սիրիայի բնակչության հանդեպ ռեպրեսիաների համար։ Սիրիայի դեմ սահմանափակող միջոցառումները ներառում են նաև նավթային էմբարգո, սահմանափակումներ մի շարք ներդրումների վրա, սիրիական ԿԲ-ի միջոցների սառեցում և այլն։







































