Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Լևոն Ալթունյանը ծանոթացել է Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատանքին

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այցելել է ՀՀ ԱՆ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ, ծանոթացել իրականացվող և արդեն կյանքի կոչված ծրագրերին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «20 տարվա ընթացքում իրականացված ծրագրերը հիմնված են եղել երկրի առաջնահերթ կարիքների, ինչպես նաև կառավարության գերակա և ռազմավարական ծրագրերի վրա։ Արդյունքում օպտիմալացվել է հանրապետության առողջապահական համակարգը` հիվանդանոցների թիվը 111-ից հասցնելով 87-ի։ Մարզային 14 հիվանդանոց արդիականացվել է, որից 2-ը` Գյումրու և Մեղրու բժշկական կենտրոնները, կառուցվել են հիմքից։ Այս հիվանդանոցների որակյալ և մատչելի ծառայություններից կարող Է օգտվել մարզերի շուրջ 830 հազար բնակչություն։

Լուրջ առաջընթաց է արձանագրվել մարզերի առողջության առաջնային օղակում։ Առաջնորդվելով երկրի որդեգրած ռազմավարություններով և զարգացման տեսլականով` ծրագրերն իրականացվել են երկու ուղղությամբ։ Անցած տարիների ընթացքում Համաշխարահային բանկի վարկային ծրագրով կառուցվել և վերանորոգվել է 173 գյուղական ամբուլատորիա և առողջության կենտրոն, ինչպես նաև ՀՀ տարածքում գործող բոլոր ամբուլատորիաները հագեցվել են բժշկական սարքավորումներով, գույքով և պարագաներով։

Ծրագրի շրջանակում միաժամանակ վերապատրաստման դասընթաց է անցել 1676 ընտանեկան բժիշկ և 1804 բուժքույր։ Արդյունքում գյուղական բնակավայրերի 630 հազար բնակչության համար առաջնային օղակում ապահովվել է պատշաճ բժշկական սպասարկում։

Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի մասնագետները նախարարին ներկայացրել են նաև առկա խնդիրները։ Մասնավորապես, ժամանակի ընթացքում փոխվել են մոտեցումներն ու պահանջները, հետևաբար համակարգում հետագա օպտիմալացման անհրաժեշտություն է առաջացել։ Դեռևս մտահոգիչ է բժշկական կադրերի անհամաչափ բաշխվածությունը Երևանում և մարզերում, ինչպես նաև` մարզերի ներսում։ Բարելավման կարիք ունի արդիականացված մարզային առանձին հիվանդանոցների կառավարումը։ Դեռևս առկա է գյուղական շուրջ 40-50 ամբուլատորիաների ենթակառուցվածքների բարելավման խնդիր։

Լևոն Ալթունյանը հետաքրքրվել է, թե ինչ մեթոդաբանությամբ են գնահատվում իրականացված ծրագրերի արդյունավետությունը թե՛ ֆինանսապես, թե՛ բժշկական ծառայությունների որակի, մատչելիության և դիմելիության ցուցանիշներով։ Նախարարին ներկայացվել են այդ ուղղությամբ գրասենյակի խմբերի կողմից կատարված ուսումնասիրությունները, ինչպես ըստ մարզերի, այնպես էլ` ըստ առանձին հիվանդանոցների։

Նախարարը հանձնարարել է առանձին հանդիպում կազմակերպել` իրականացված բոլոր ծրագրերի արդյունավետության գնահատման ուսումնասիրություններին առավել մանրամասն ծանոթանալու համար։

«Մենք պետք է համատեղ խորը վերլուծություն կատարենք, որպեսզի մեր ունեցած գումարներով և ներուժով կարճ ժամանակում կարողանանք հասնել շոշափելի արդյունքների»,- ասել է Լևոն Ալթունյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում