Աշխարհի ամենամեծ ծավալներով ելակ արտահանող երկրներից մեկը՝ Մեծ Բրիտանիան, հավաքել է վերջին 20 տարվա ընթացքում խոշորագույն բերքը՝ ապրիլին գրանցված մեղմ, տաք և ոչ քամոտ եղանակի շնորհիվ: Ինչպես գրում է բրիտանական The Daily Mail-ը, այս տարվա բերքատվության շնորհիվ աշխարհում նվազել են ելակի գները:
Ինչպես նշել են փորձագետները՝ այսքան շատ ելակ հնարավոր է եղել հավաքել արևոտ եղանակի շնորհիվ, երբ մեղուներն ավելի ակտիվ են և լավ են փոշոտում ելակը:
Սակայն նրանք մտահոգվելու կարիք էլ ունեն: Բանն այն է, որ տաք եղանակի պատճառով ելակը շուտ կհասնի և կսպառվի, իսկ հունիս-հուլիսին Մեծ Բրիտանիայում կայանալիք Մեծ սաղավարտի փուլերից մեկի՝ Ուիմբլդոնի թենիսի մրցաշարի ժամանակ ելակ չի մնա: Երկու շաբաթ տևող այդ մրցաշարի ընթացքում հյուրերն ու մասնակիցները սովորաբար ուտում են 27 տոննա ելակ՝ ավելի քան 7 հազար լիտր սերուցքի հետ:
Անգլիացի ֆերմերներն, այդուհանդերձ, կարծում են, որ եթե եղանակը չփչանա, ապա աշնանը հնարավոր կլինի հավաքել ռեկորդային քանակությամբ ելակ:








































