Աշխարհում նավթի խոշորագույն արտահանող Սաուդյան Արաբիան կարծում է, որ նավթի իր պաշարները՝ 266.5 մլրդ բարել, կբավականացնեն ևս 70 տարի։ Ասյ մասին ասվում է երկրի պարտատոմսերի ազդարարի տվյալներում։
Առաջիկայում թագավորությունը ծրագրում է վաճառել 5, 10 և 30 տարի մարման ժամկետով պարտատոմսեր՝ առնվազն 10 մլրդ դոլարի։ Նավթային պաշարների հիշատակումը կապված է այն բանի հետ, որ նավթի վաճառքը կազմում է երկրի արտահաննամն 75 տոկոսը։
2015 թվականին նավթի գների անկման պատճառով Սաուդյան Արաբիան տարին ավարտվել է 98 մլրդ դոլարի բյուջեի ռեկորդային դեֆիցիտով։ Ընդհանուր առմամբ երկրները, որոնք մտնում է ՕՊԵԿ-ի կազմի մեջ, 2015-ին գրանցել են մոտ 100 մլրդ դոլարի չափով բյուջետային դեֆիցիտ՝ նախորդ տարվա 238.1 մլրդ դոլար ավելցուկի դիմաց։










































