Կառավարության այսօվա նիստին հաջորդած մամուլի ասուլիսում ՀՀ ԿԱ առնթեր անշարժ գույքի պետական կադաստրի պետի տեղակալ Աշոտ Մուսայանը ներկայացրել է կառավարության հավանությանն արժանացած գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում փոփոխություններ կատարելու, քաղաքացիական ծառայության աշխատողների վարձատրության վերաբերյալ օրենքում կատարելու, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերը:
Էական փոփոխություններ են կատարվել են անշարժ գույքի պետական գրանցման մասին օրենքի նախագծում: Մինչ այժմ իրավունքի գրանցումը իրականցվել է տարածքային ստորաբաժանումների միջոցով, որոնք իրականացնում են գրեթե ողջ ընթացակարգերը:
Այժմ ներդրվում է նոր կարգ, ըստ որի քաղաքացիների կողմից փաստաթղթերի հետ միասին դիմումները ընդունվելու են սպասարկման գրասենյակներում:
Բանախոսի խոսքով դրա նպատակն է քաղաքացիների սպասարկումը հեշտացնելը, քաղաքացիների և գրանցում իրականացնող պաշտոնատար անձանց քաղաքացիների հետ շփումը բացառելու նպատակով, դրանով իսկ նվազեցվելու են կոռուպցիոն ռիսկերը: Այսինքն քաղաքացին որևէ առնչություն չի ունենալու իրավունքը գրանցող պաշտոնյայի հետ: Սպասարկման գրասենյակը ընդունում է փաստաթուղթը, էլեկտրոնային կարգով, փաստաթղթերը ներկայացնում է տարածքային ստորաբաժանում գրանցում իրականացնող պաշտոնական անձը համապատասխանության դեպքում իրավունքը գրանցում է, իսկ անհամապատասխանության դեպքում մերժում է և նույն ճանապարհով հետ վերադարձնում սպասարկման գրասենյակ:
Նույն ընթացակարգերով իրականցվում է իրավունքի գրանցումը: «Քաղաքացին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կարող է դիմել մեր տարածքային ստորաբաժանում և այդտեղ իրավունքի գրանցում կատարել: Այստեղ հիմք է դրվում էլեկտրոնային համակարգերի միջոցով դիմումների ընդունման և գրանցման համար: Քաղաքացին կարող է Էլեկտրոնային կարգի միջոցով ներկայացնել դիմումը, որի հիման վրա կկատրավի գրանցում կամ կապահովվի տեղեկատվության տրամադրում», – նշել է բանախոսը:
Հստակեցվել են փաստաթղթերի ցանկը, որոնք պետք է ներկայացվեն իրավունքի գրանցում ստանալու համար:







































