Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մրսածության պատճառով չի կարողանա այցելել Ադրբեջան և Հայաստան: Բաքու այցելությունը նախատեսված էր հոկտեմբերի 12-ին, իսկ Երևան` հոկտեմբերի 13-14-ը: ԶԼՄ-ների տեղեկությունը պաշտոնապես հաստատել է Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը:
«Որոշ շտկումներ են մտցվել նախագահի աշխատանքային գրաֆիկում, և մինչև ընթացիկ շաբաթվա վերջը միջազգային միջոցառումներին պետության ղեկավարի մասնակցություն չի ծրագրվում: ՀԱՊԿ-ի շրջանակներում Երևանում կայանալիք նիստերին կմասնակցի Ղազախստանի Հանրապետության վարչապետը»,-ասել է նա։
Մամուլի քարտուղարի խոսքով` ներկայում Նազարբաևը բուժվում է:
Նազարբաևը ծրագրում էր պաշտոնական այցով ժամանել Հայաստան, ինչպես նաեւ մասնակցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի` հոկտեմբերի 14-ին նշանակված հերթական նստաշրջանին` պետությունների ղեկավարների մակարդակով: Այսօր նա պատրաստվում էր պաշտոնական այցով ժամանել Ադրբեջան:
Ինչպես նշել է Ուկիբայը՝ «հետագայում նախագահի գործունեությունը կշարունակվի սովորական աշխատանքային գրաֆիկի համաձայն»:










































