Ռուսաստանն ու ԱՄՆ-ը աշխատում են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպման կազմակերպման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Դեռևս ոչինչ չեմ կարող հաստատել։ Ամեն ինչ աշխատանքի մեջ է»,-լրագրողներին ասել է Կիսլյակը՝ պատասխանելով հարցին՝ կկայանա՞ Լավրով-Քերի հանդիպում շաբաթ օրը՝ հոկտեմբերի 15-ին։
Նման հանդիպման հնարավորության մասին օրերս հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում արմատական փոփոխությունների մասին։ Ռուսաստանը դուրս է եկել միջուկային զենքի հարցով պայմանագրից, իսկ ԱՄՆ-ը դադարեցրել խորհրդակցությունները Ռուսաստանի հետ սիրիական հարցով։







































