Լեհաստանում ընթացքի մեջ է Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Լեհաստան – Հայաստան հանդիպման երկրորդ խաղակեսը:
Հանդիպման 30-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գաել Անդոնյանը երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց խաղադաշտից:
Հանդիպման առաջին կեսում թիմերին գոլեր խփել չհաջողվեց:
Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում լեհերին հաջողվում է բացել հանդիպման հաշիվը: Գոլի հեղինակ է դառնում Ռոբերտ Լևանդովսկին:

































