Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները տեսանյութ են տարածել համացանցում, որում պատկերված են թուրքական բանակի դեմ պայքարի կադրեր:
Տեսանյութը հայտնվել է YouTube վիդեոհոսթինգում Gerilla TV-ի ալիքում: Տեսանյութում մասնավորապես տեղ են գտել 2016 թվականի սեպտեմբերին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաքքարի նահանգի Շեմդինլի ու Չուքուրջա շրջաններում գրանցված բախումների մասին կադրեր:










































