Արքայազն Ուիլյամը բրիտանացի երաժիշտ Ռոդ Ստյուարտին շնորհել է ասպետի կոչում, հայտնում է BBC-ն: Արարողությունը տեղի է ունեցել Բուքինգեմյան պալատում:
Ստյուարտին պարգևատրել են երաժշտության մեջ ունեցած ներդրումների և բարեգործության համար: Ինչպես խոստովանել է երգիչը, նա «երջանկությունից յոթերորդ երկնքում է»:
Ստյուարտի խոսքով` արքայազնը նրան ասել է. «Հրաշալի է, որ դուք շարունակում եք աշխատել», իսկ նա պատասխանել է. «Ես ստիպված եմ, ես ունեմ յոթ երեխա»:








































