Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Սիրիայի պատերազմի հակառակորդները պետք է ցույց անցկացնեն Լոնդոնում՝ Ռուսաստանի դեսպանատան մոտ, հայտնում է The Guardian-ը:
«Անկասկած, ես կցանկանայի տեսնել այնտեղ նրանց ցույցը, ովքեր հանդես են գալիս պատերազմի դեմ, ռուսական դեսպանատան մոտ: Սակայն որտե՞ղ է «Դադարեցրու պատերազմը» կոալիցիան»,- մեջբերում է Interfax-ը Ջոնսոնի ելույթը բրիտանական խորհրդարանում:
Ինչպես նշում է The Guardian-ը, Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը նախօրեին Twitter-ում հարցում էր տեղադրել «Ի՞նչ եք կարծում, որքան խաղաղ բնակիչ է զոհվել Յեմենի հարվածներից»:










































