Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է հետևի միջազգային հանրության պահանջներին, դադարեցնի Բաշար Ասադին աջակցելը և ապահովի Սիրիայում «իսկական» հրադադար, այլապես նա կդառնա վտարյալ պետություն, հայտնում է RIA Novosti-ն:
«Եթե Ռուսաստանը շարունակի շարժվել նույն ճանապարհով, որով շարժվում է այժմ, նա կդառնա վտարյալ պետություն»,- ասել է Ջոնսոնը՝ երեքշաբթի ելույթ ունենալով խորհրդարանում Սիրիային նվիրված հատուկ դեբատների ժամանակ:
«Ռուսաստանը պետք է ճիշտ քայլ կատարի, նախաձեռնություն հանդես բերի, դադարեցնի Ասադի ռեժիմում իր խամաճիկներին աջակցելուց, ապահովի «իսկական» հրադադար»,- նշել է նա:









































