ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփը և Հիլարի Քլինթոնը հանդես են եկել դուետ «կատարմամբ». նրանք «երգել են» «Կեղտոտ պարեր» ֆիլմի սաունդթրեքը: Հոլովակը հոկտեմբերի 10-ին հրապարակվել է ReChemical-ի YouTube-ալիքում:
Հոլովակի հեղինակները I’ve Had The Time of My Life երգը համադրել են թեկնածուների նախընտրական դեբատներից մի հատվածի հետ: Մեկ օրում հոլովակն ունեցել է ավելի քան 600 հազար դիտում:
Դիտողները հիացմունքով են ընդունել թեկնածուների ելույթի այդպիսի մեկնաբանությունը և հեղինակներին շնորհակալություն են հայտնել լավ աշխատանքի համար: «Այդ ամենը, կարծես, իրականում տեղի է ունենում»,- տեսանյութի մեկնաբանության մեջ նկատել է օգտատերերից մեկը:











































