Thursday, 02 07 2026
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար

Վիգեն Խաչատրյան. ՏԻՄ ընտրություններին դրսևորած զոռբայությունը մեծացրեց անվստահությունը

«Այն, ինչ տեղի ունեցավ Վանաձորում, մեր այսօրվա իրավիճակին համարժեք էր և օրինաչափ»,- անդրադառնալով Վանաձորում տեղի ունեցած ավագանու անդրանիկ նիստի արդյունքներին՝ քաղաքապետի ընտրություններին, «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Լոռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանը՝ հավելելով, որ Վանաձորում սկզբից հասարակության տարբեր հատվածներ, ըստ իրենց պատկերացումների, նպատակների քվեարկել էին, և հետաքրքիր զարգացում էր տեղի ունենում:

«Ողբերգություն չէր, ողջունելի երևույթ էր, որ ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ չէր կարողացել քվեների մեծամասնությունը ստանալ: Իրականում դա շատ լավ երևույթ էր, մենք աստիճանաբար պետք է համակերպվենք այն առողջ մտածելակերպի հետ, որ իշխանությունը հավերժ չէ, փոփոխվող է, և որ իշխանության փոփոխությունը ինքնանպատակ չէ, օգուտ կբերի ժողովրդին»,- նշեց Վ. Խաչատրյանը:

Նրա կարծիքով՝ Վանաձորում տեղի ունեցածը կարելի է դիտարկել որպես զարգացման խոչընդոտ: «Ողջունելի կլիներ, որ երբ ԼՀԿ-ն, ՀՎԿ-ն, ԲՀԿ-ն հուշագիր ստորագրեցին, այդ ժամանակ ՀՀԿ-ն շնորհավորեր նոր թեկնածուին, որ քաղաքային իշխանությունը անցնում էր նրան, և առաջարկեր միասին զարգացնել սիրելի քաղաքը:  Այն, որ ՀՀԿ-ն այդպես չվարվեց, դա չհասկանալու հետևանք է, արհամարհանք է ժողովրդի նկատմամբ, զոռբայություն է»,- նշեց Լոռու նախկին մարզպետը՝ հավելելով, որ Էդմոն Մարուքյանը պետք է վստահ լիներ, թե ում հետ է դաշինք կազմում: Նրա խոսքով՝ հասարակությունը այս ամենից պետք է դասեր քաղի՝ ում վստահի-չվստահի, ում օգտին քվեարկի:

Անդրադառնալով կառավարության փոփոխություններին, Վ. Խաչատրյանը նշեց, որ ուրախ կլինի, եթե իշխանության ներսում տեղի ունեցող փոփոխությունները իրական արդյունքներ ունենան, հակառակ դեպքում կլինի հերթական հիասթափություն, հերթական հետընթաց, հերթական խայտառակություն: «Անընդհատ խոսվում է բարեփոխումների, ընտրական համակարգի նկատմամբ վստահությունը մեծացնելու մասին, սակայն այդ մասին հռչակողները հակառակն են անում, անվստահությունն են մեծացնում: Այն, ինչ կատարվեց Գյումրիում, ընտրական համակարգի նկատմամբ անվստահությունը մեծացրեց: Զոռբայությանը պետք է վերջ տրվի: Մոլուցք է դարձել՝ «իշխանությունը մերն է»:

Կարեն Կարապետյանի նշանակումը, ըստ Վ. Խաչատրյանի, բացահայտեց, որ քաղաքական խոր ճգնաժամ է:

Նրա դիտարկմամբ՝ բարեփոխումներ չեն արվում, որովհետև ՀՀԿ-ի համար իշխանությունը ապրելու ձև է ոչ թե հասարակությանը սպասարկելու ձև: «Երկու ճանապարհ կա՝ կամ օլիգարխների դեմ պայքար պիտի հայտարարենք, վերաբաշխենք ու նոր օլիգարխներ ունենանք, կամ հարմարեցնենք հռչակված համակարգին՝ սեփականատերը չպետք է լինի չինովնիկը, ինչպես որ այսօր է:

Պետք է նախ սկսել վարքուբարքը, մթնոլորտը փոխելուց: Ցանկություն, կամք և նպատակ ունենալու դեպքում Ս. Սարգսյանը կարող է փոխել դրվածքը: Համընդհանուր ախտ է, այդ ախտը վերևից է և արդարացում չունի: Սերժ Սարգսյանն ասում էր՝ ձուկը բռնեք գլխից, ես հրապարակավ ասում եմ՝ այդ գլուխն ինքն է: Ոչ թե պետք է բռնել, այլ ինքը պետք է  փոխվի»,- ընդգծեց Վ. Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում