«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր թիմի կազմում տեսնել պորտուգալացի կիսապաշտպան Էկտոր Էրերային:
Tuttomercatoweb-ի տեղեկությունների համաձայն` գործարքը կարող է կայանալ արդեն հունվարին: Մոուրինյոն դիմել է «կարմիր սատանաներ»-ի ղեկավարներին` ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման համար միջոցներ ձեռնարկելու խնդրանքով:
Ամռանը 26-ամյա մեքսիկացու ծառայություններով հետաքրքրված էր նաև «Նապոլի»-ն, սակայն Էրերան չցանկացավ Ա Սերիա տեղափոխվել:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը 38 հանդիպում է անցկացրել «Պորտու»-ի կազմում, 9 գոլ է խփել և գոլային 5 փոխանցում կատարել:











































