Time Turk լրատվական պորտալի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը քննադատել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին, որն արտահայտվել է հօգուտ Սիրիայի քրդերին ամերիկյան զենք տրամադրելուն՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու համար:
«Դժբախտաբար, ԱՄՆ-ում անցկացվում է նախընտրական արշավ, և տիկին Քլինթոնը հեռուստահաղորդման ժամանակ հստակ հիշատակել է քրդական ահաբեկչական կազմակերպությանը և արտահայտվել հօգուտ զենքի մատակարարումների:
Ի՞նչ է դա նշանակում: Մի՞թե Ամերիկան մեր դաշնակիցը չէ: Մի՞թե ՆԱՏՕ-ն մեր դաշնակիցը չէ: Դա նշանակում է, որ «Դեմոկրատական միությունը» և «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերը», որոնք PKK-ի ճյուղերն են, վաղուց զենք են ստանում՝ իբր թե ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար»,- ասել է Թուրքիայի վարչապետը:








































