Սիրիայում արդեն երկու ամիս տևող բախումների հետևանքով երկիրը լքել է ավելի քան 4,000 մարդ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի փախստականների գծով գլխավոր հանձնակատար Անդրեյ Մախիչևը Ժնևում տեղի ունեցած ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի ժամանակ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Մոտավորապես 1,400 կին և երեխա է գտնվում Լիբանանի տարածքում: ՄԱԿ-ի տվյալներով, 270 սիրիացի է փախել Թուրքիա:
Բանաձևը, որով նախատեսվում էր Սիրիա ուղարկել հատուկ հանձնաժողով, ընդունվել էր ապրիլի 29-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել Ժնևում:
Այսօր ուրբաթօրյա աղոթքից հետո կրկին բախումներ են գրանցվել Սիրիայի տարածքում: Ականատեսների վկայություններով, զինվորականները կրակ են բացել հակակառավարական ցույցի ուղղությամբ Բանիյաս քաղաքում, որը համարվում է սիրիական ապստամբության կենտրոններից մեկը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ըստ որոշ աղբյուրների հաղորդած տեղեկությունների` հակակառավարական ցույցեր են տեղի ունենում նաև Սիրիայի մյուս քաղաքներում:









































