Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ պաշտպանական արդյունաբերության հարցերով քարտուղար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ Անկարան միտված է հակահրթիռային պաշտպանության համակարգի (ՀՀՊ) ազգային նախագիծ մշակելուն, և որ այդ հարցում չկա Ռուսաստանի հետ պայմանավորվածություն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է փոխգործակցել Թուրքիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, որը լեցուն է խոշոր նախագծերով:
Դրա հետ կապված՝ թուրքական ԶԼՄ-ները, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրի, հայտնել էին, թե Թուրքիան կարող է ընդունել ՀՀՊ համակարգ մշակելու մասին Ռուսաստանի առաջարկը:
Դրա հետ կապված՝ Դեմիրը հայտարարել է. «Մենք ՀՀՊ-ի վերաբերյալ պայմանավորվածություն չունենք Ռուսաստանի հետ, այդ հարցն օրակարգում չէ: Մենք Ռուսաստանի հետ քննարկում ենք պաշտպանական արդյունաբերության ոլորտում ընդհանուր համագործակցությունը:
Թուրքիան զարգացնում է ՀՀՊ-ի իր համակարգը: Այդ գործընթացի ժամանակ մենք հայտարարել ենք մրցույթ, դրան մասնակցել են տարբեր երկրներ, որոնց հետ մենք կարող ենք համագործակցել: Մենք ներկայումս էլ շարժվում ենք այդ ուղղությամբ»:










































