Հոկտեմբերի 11-ին` Սուրբ Անանիա Առաքյալի հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի բերվեց Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը: Մասունքը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը:
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում վեր խոյացող մատուռում է գտնվում սրբի գերեզմանը, որն ուխտատեղի է հազարավոր քրիստոնյաների համար ամբողջ աշխարհից: Ս. Անանիան Քրիստոսի 72 աշակերտներից էր: Նրա մասին հիշատակություն կա Ավետարանում` որպես Պողոս Առաքյալին կուրությունից բժշկող:









































