Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը չեղյալ է համարել հոկտեմբերի 12-ին նախատեսված այցն Ադրբեջան: Պատճառը Ղազախստանի առաջնորդի մրսածությունն է: Այս մասին անանուն դիվանագիտական աղբյուրը հայտնել է Interfax-ին։
«Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի այցն Ադրբեջան, որը նախատեսված է հոկտեմբերի 12-ին, չեղյալ է համարվել Ղազախստանի առաջնորդի մրսածության հետևանքով: Երկրի ղեկավարն այժմ բուժման փուլում է»,- հայտնել է աղբյուրը:









































