Ավստրալիայի լեյբորիստական կուսակցությունը, որը հանդիսանում է երկրում գլխավոր ընդդիմադիր ուժ, կարողացել է արգելափակել կառավարության ծրագրերը՝ համաժողովրդական հանրաքվեի դնելու միասեռ ամուսնությունների օրինականացման հարցը՝ հաստատելով, որ նման հարցը պետք է լուծվի խորհրդարանի, այլ ոչ թե բնակչության կողմից։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Լեյբորիստներն աջակցում են միասեռ ամուսնություններին, սակայն նրանց առաջնորդ Բիլ Շորտենը կարծում է, որ հանրաքվեին անխուսափելիորեն կնախորդեն հասարակությունը պառակտող բանավեճեր, որոնք կարող են վնաս հասցնել տեղացի միասեռականներին։
Կառավարությունը նախապատրաստել է օրինագիծ հաջորդ տարվա փետրվարին միասեռ ամուսնությունների հարցով հանրաքվեի անցկացման մասին, սակայն դրա ընդունման համար պահանջվում է աջակցություն ավստրալական սենատում լեյբորիստների կողմից։









































