Լեհաստանի հավաքականի պաշտպան Լուկաշ Պիշչեկը բաց կթողնի Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստանի հավաքականի դեմ խաղը:
Լեհաստանի ֆուտբոլի միության մամուլի քարտուղար Յակուբ Կվյատովսկին հայտարարել է, որ ազգային թիմի պաշտպանը վնասվածք է ստացել:
«Պիշչեկը լքել է հավաքականի ճամբարը: Նա ծնկի վնասվածք էր ստացել Դանիայի ընտրանու դեմ խաղում և պատրաստ չէ մասնակցել Հայաստանի թիմի դեմ հանդիպմանը: Լուկաշի վնասվածքը ծանր չէ: Նա ակումբ է վերադառնում` հետագա ախտորոշման և բուժման նպատակով»,- նշել է Կվյատովսկին:






































