Սանկտ Պետերբուրգում գիշերն անհայտ անձինք ներխուժել են Լենինգրադյան գազանանոց և կտրել վայրի թռչունների 5 վանդակների՝ արտաքին աշխարհից սահմանազատող ցանցերը:
«Վանդակների ցանցերը կտրտված էին և մի կողմ դրված այնպես, որ դրա միջով անցնելիս թռչունը չդիպչի դրանց և չվնասվի: Դրանից ելնելով՝ աշխատակիցները ենթադրում են, որ դա արվել է կենդանիների որևէ սիրահարի կողմից, ով համոզված է, որ վերջիններիս լիակատար ազատություն է անհրաժեշտ»,- Interfax-ին հայտնել են գազանանոցի մամլո ծառայությունից:
Սակայն, երբ գազանանոցի աշխատակիցները հայտնաբերել են անցքերը, բոլոր թռչուններն իրենց տեղում են եղել: Աշխատակիցները վստահ են, որ եթե թռչունները «փախչեին», մեծ քաղաքում նրանք կզոհվեին: