Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայի հարցում Մոսկվան պատրաստ է համագործակցել Վաշինգտոնի հետ ցանկացած ձևաչափով, հայտնում է RIA Novosti-ն:
«Համագործակցման համար մենք ունենք բաց դիրքորոշում բոլոր ձևաչափերով՝ և´ հին, և´ նոր: Որոշումը ամերիկացիներինն է»,- ասել է նա:
Ավելի վաղ Լավրովը նշել էր, որ Մոսկվան երկար ժամանակ հանդես է բերել «ռազմավարական համբերություն» Վաշինգտոնի գործողությունների նկատմամբ, սակայն ներկայումս երկու երկրների հարաբերություններում տեղի է ունեցել արմատական փոփոխություններ:











































